24 12 2020

ՀՀ իշխանությունը իրագործում է Արցախի ոչնչացման գործընթացը․ Արման Աբովյան

ՀՀ իշխանությունը իրագործում է Արցախի ոչնչացման գործընթացը․ Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Նիկոլ Փաշինյանը` Իշհամ Ալիևի հետ համատեղ, իրագործում է փաստացի «ադրբեջանի այսպես կոչված տարածքային ամբողջականության վերականգնման» գործընթացը՝ հանձնելով Հայաստանի և Արցախի Հանրապետության սահմանամերձ տարածքները թուրք-ադրբեջանական բանակին։

Թե Փաշինյան Նիկոլը, թե Իլհամ Ալիևը առաջ են բերում նույն թեզերը և հիմնավորումները, ըստ որոնց, թուրքերի կողմից Արցախի Հանրապետության օկուպացված տարածքները պետք է հանձնվեն ադրբեջանական կողմին։ Սրանով կարելի է միայն փաստել, որ այսօրվա Հայսատանի Հանրապետության իշխանությունը իրագործում է Արցախի Հանրապետության ոչնչացման գործընթացը և գտնվում է ադրբեջանցիների հետ նույն գաղափարական դիիքերում։

Դրա հետ մեկ տեղ այդ նույն տարածքների հանձնելը ադրբեջանցիներին ուղղակի իսպառ ոչնչացնում է Հայաստանի անվտանգային համակարգը։ Սա այն իրողությունն է, որը այսօր գոյություն ունի և բոլոր նրանք, ովքեր փրփուրը բերաններին արդարացնում են Նիկոլ հողատուի դավաճանական քաղաքականությունը, ըստ էության պաշտպանում են նաև Իլհամ Ալիևին»,- գրել է նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ