24 12 2020

Էս կառավարությունը նիստ է անում, որ ի՞նչ անի, հիմա ի՞նչ է հանձնում. Իշխան Սաղաթելյան



Այս ոստիկանները, ովքեր այստեղ կանգնած են, երկու ամիս անց աշխատավարձ չեն ստանալու, թոշակառուն թոշակ չի ստանալու, և մեր երկիրը հայտնվելու է սոցիալ-տնտեսական կոլապսի մեջ ու սպասվում է հումանիտար աղետ: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Ինչպես այն ժամանակ ասում էինք, որ այս մարդը տալու է Արցախը, կործանելու մեր պետականությունը, չէին հասկանում, ինչպես ասում էինք, որ Սյունիքն է տալու, որին այսօր մեծ վտանգ է սպառնում, վաղն այդ նույնը լինելու է Վայոց ձորում, մինչև Երևանի կենտրոն, եթե այս կառավարությունը մնա: Պետք է բոլորս գիտակցենք և հասկանանք, որ սա չարիքի կառավարություն է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ