22 12 2020

Ըստ Интерфакс-ի՝ տարվա անհաջողակը Փաշինյանն է

Ըստ Интерфакс-ի՝ տարվա անհաջողակը Փաշինյանն է

Իրենց քայլերով և որոշումներով նրանք որոշել են բարդ և ոչ միանշանակ 2020 թվականի ճակատագիրը։ Ռուսական Интерфакс-ը ներկայացրել է՝ համաշխարհային քաղաքական գործիչների «հաղթողների» ու «անհաջողակների» իր ցուցակը:

Այսպես՝ անհաջողակների ցուցակը գլխավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանի հետ ռազմական հակամարտությունում Հայաստանի եւ Ղարաբաղի պարտությունը պաշտոնական Երեւանին լուրջ ներքաղաքական ճգնաժամի մեջ է ներքաշել։ Որպես հետևանք ՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը ժամանակի հարց է, ոչ թե սկզբունքի։ Չի բացառվում, որ հետագայում Փաշինյանը ստիպված լինի քաղաքական արտագաղթի դիմել ՝ փրկվելով քրեական հետապնդումից՝ իշխանության կորստից հետո», - նշում է գործակալությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ