Նույնիսկ չհամարձակվեք երևալ Սիսիանի եկեղեցու հոգևոր սպասավոր Պարգև քահանայի տեսադաշտում և Սիսիանի եկեղեցու մատույցներում. շատերը, այդ թվում ես՝ պատժելու եմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ անդրադառնալով այսօր Սիսիանի եկեղեցում տեղի ունեցած միջադեպին:
«Խոսքս ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր կատարում են Նիկոլի հիստերիկ հրահանգը՝ փորձելով ճնշել և ահաբեկել Սիսիանի եկեղեցու հոգևոր սպասավոր Պարգև քահանա Զեյնալյանին։
Առանց որևէ երկիմաստության և տողատակի ուղիղ զգուշացնում եմ «Մաեստրո» ֆեյքի տակ թաքնված անասուն մեծահարուստ (շուտով ամբաստանյալ) թալանչուն և Երևանից գործուղված ՔՊ-ական վիժվածքներին։
Նույնիսկ չհամարձակվեք երևալ Պարգև քահանայի տեսադաշտում և Սիսիանի եկեղեցու մատույցներում։ Մտքներովդ չանցնի, որ կարող եք նույնիսկ թթու խոսք ասել կամ ծուռ հայացքով նայել նրան, սրբապիղծներ։
Տեր հայրը կարող է նույնիսկ ձեզ ների, ի վերջո քահանա է, բայց շատերը, այդ թվում ես՝ ոչ։ Խստորեն պատժելու եմ։ Պատժելու եմ որպես հայ, որպես տղամարդ, որպես Առաքելական եկեղեցու հետևորդ ու միայն դրանից հետո կթողնեմ ձեզ դատեն օրենքի ամբողջ խստությամբ։
Ու քանի որ բոլորդ ստրկամիտ անասուն եք և միայն ուղիղ խոսքն եք հասկանում, կրկնում եմ՝ ֆիզիկական հաշվեհարդար կլինի ցանկացածի հետ, ով տեր հորը մոտենա։ Հասկացա՞ք։
Հ.Գ. Խաչակիրները, հանուն եկեղեցու, պատժի շատ տեսակների չունեին։ Վիրավորողի կա´մ ականջներն էին կտրում, կա´մ ոտքերը ջարդում»,- գրել է Միքայել Մինասյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել էր Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին: Մտնելով եկեղեցի՝ Փաշինյանը մոտեցավ հոգևոր հովիվին, որպեսզի ձեռքը սեղմի, սակայն հոգևոր հովիվը հրաժարվեց և ձեռքի շարժումով դուրս հրավիրեց նրան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը