20 12 2020

Հայաստանը ներսից է գրավված․ Դա է պատճառը, որ թուրքը կարողացավ մտնել Կովսական, Մատաղիս, Հադրութ, Շուշի, Եռաբլուր․․․ Անդրանիկ Թևանյան

Հայաստանը ներսից է գրավված․ Դա է պատճառը, որ թուրքը կարողացավ մտնել Կովսական, Մատաղիս, Հադրութ, Շուշի, Եռաբլուր․․․ Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մերժել թուրքի Նիկոլին

Հայաստանը ներսից է գրավված։ Դա է պատճառը, որ թուրքը կարողացավ մտնել Կովսական, Մատաղիս, Հադրութ, Շուշի, Եռաբլուր․․․

Ազգային–ազատագրական պայքարը, հետևաբար, Երևանում է։

Կապիտուլյացիայի թափանիվը պետք է կանգնեցնել Երևանում՝ սկզբում ազատագրելով վարչապետի աշխատասենյակը, հետո՝ կառավարությունը, հետո՝ խորհրդարանը, հետո՝ ամբողջ Հայաստանը։

Եթե նախկինում Ստեփանակերտն էր պահում Երևանի անվտանգությունը (ցավոք, շատերը դա չգիտակցեցին և հիմա ստիպված են թուրքի հետ կռիվ տալ մայրաքաղաքի մատույցներում), ապա այժմ այդ գոտին չկա։ Երևանը պետք է ապահովի իր ու Ստեփանակերտի գոյությունը, հետո նոր անցնի զարգացման սցենարին»։

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ