18 12 2020

Չմասնակցել Փաշինյանի երթին, մենք առանձին կայցել ենք մեր մարտական ընկերներին․ Ապրիլյանի մասնակից

Չմասնակցել Փաշինյանի երթին, մենք առանձին կայցել ենք մեր մարտական ընկերներին․ Ապրիլյանի մասնակից

Հրանտ Սարկիսովը գրում է․

«Սիրելի ընկերնե՛ր, բարեկամնե՛ր... Երեկ եւ այսօր գրառում էի արել, որ պետք է փակել սույն անձի մուտքը դեպի Եռաբլուր։ Ինքս հաստատակամ եմ, որ վերեւում նշված անձը ոչ մի իրավունք չունի ոտք դնելու Եռաբլուր, սակայն... Սակայն, նա չանսած իմ կոչին, չանսաց որդեկորույս մայրերի հորդորներին եւ որոշեց մասնակցել ու առաջնորդել Երթը։ Մի հարմար առիթով տատս ասել է. «Խեւին խրատն ի՞նչ անի, սեւին՝ սապոնը»։ Ասել կուզեմ, որ սույնը սովոր է քաղաքացուն Վահան դարձնելով իր ճղճիմ, նեղ անձնական ցանկությունները բավարարել։ Նա միշտ վարվել է այսպես, սա է նրա ձեռագիրը, հոգեկերտվածքը։ Երբ կոչ էի անում, որ անհրաժեշտ է փակել վերջինիս մուտքը Եռաբլուր՝ ցանկությունս մեկն էր, որպեսզի նա գիտակցի, որ ինքը սպասված այցելու չէ մեր Սրբավայր, որ մենք ցանկություն չունենք նրան տեսնել մեր մարտական ընկերների, որդիների, եղբայրների ու քույրերի շիրիմների մոտ։ Շնորհակալ եմ ինձ զանգած, գրած եւ հետս կապ հասատած յուրաքանչյուր մարդուց։

Հպարտ եմ, որ իմ շրջապատում կան այդքան բազամաթիվ հայրենասեր, պատվարժան մարդիկ։ Հպարտ եմ, որ ձեզ անհատապես ճանաչում եմ։ Սակայն, հրապարակավ խնդրում եմ բոլորիցդ, որպեսզի վաղը չփակեք Եռաբլուր տանող մուտքը, քանի որ սուբյեկտը որոշել է, այնուամենայնիվ, մասնակցել Երթին, ավելին, այն առաջնորդելու հայտ է ներկայացրել։ Ուստի, գիտենալով նրա անհագ ցանկությունները, խնդրում եմ.

- Չմասնակցել այդ Երթին, մենք առանձին կայցել ենք մեր մարտական ընկերներին, բարեկամներին, - Խնդրում եմ չփակել Եռաբլուրի մուտքը, քանի որ վերջինս չանսաց իրեն ուղղված կոչերին, հորդորներին եւ որոշեց մասնակցել Երթին։

- Խնդրում եմ, չսադրվել եւ թույլատրել, որպեսզի ժողովրդին՝ որպես վահան ընտրածը, բարձրանա Եռաբլուր։ Քանի որ, բախումներ հրահրելը վերջինիս «ֆիշկան» է, ապա մենք չենք պատճառի նրան այդ երեւելի հաճույքը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ