17 12 2020

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 18.30-ից, կմեկնարկի հիշատակի երթ դեպի Եռաբլուր

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 18.30-ից, կմեկնարկի հիշատակի երթ դեպի Եռաբլուր

Այսօր արժանապատվության երթի ավարտին Գեղամ Մանուկյանը ներակյացրեց առաջիկա երկու օրերի ծրագիրը: «Վաղը 3-րդ մասում Գարեգին Նժդեհ հրապարակից՝ մետրոյի կայարանի մոտ հավաքվում ենք 18.30-ից ջահերով և մոմերով շարժվելու ենք մեր պայքարի, մեր հաղթանակների, ցավոք նաև մեր պարտության սրբավայր՝ Եռաբլուր: Լինելու է լուռ հիշատակման, մեր հերոսների շիրիմների խնկարկման երեկո:

Հաջորդ օրը՝ շաբաթ, Ազատության հրապարակ, ժամը 15.00 լինելու է կարճատև հանրահավաք, որից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվելու է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ մեր բոլոր նահատակների, այս պատերազմում ընկածների, մեր բոլոր հերոսների: Իսկ երեքշաբթի ժամը 12.00-ին գործադուլ, դասադուլ, Հանրապետության Հրապարակ, որ իրավուքն ունենաք ասել՝ արժանապատիվ Հայաստան, առանց Նիկոլ Հայաստան»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ