Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՉԱՐԻ ՎԵՐՋԸ ԿԱՄ ՀԻՄԱՐ ԿԿՈՒ
Հայ մեծանուն մտավորականները հաճախ իրենց գրական ստեղծագործություններում ներկայացրել են հայ ազգի թերությունները կամ առավելությունները: Այս առումով ուշագրավ է Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթը: Հեքիաթում հիմար կկուն իր երկու ձագերին զոհաբերելուց հետո, ի վերջո լսում է ագռավին և վերջին ձագին պահպանում:
Մեր օրերում՝ չենք հասնում նույնիսկ հիմար կկվի մակարդակին: Վերջին և միակ հայրենիքն էլ ենք ուզում զոհաբերել, որովհետև խորհուրդ տվող ագռավը նախկին է ու սև:
Հ.Գ. Դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի մայրաքաղաքում ընթացող միջոցառման ժամանակ Ալիևը հայտարարել է, թե Զանգեզուրը, Սևանա լիճը և Երևանը Ադրբեջանի պատմական հողեր են: Դրանից հետո Թուրքիայի նախագահը փառաբանել է Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանությունը և 1918 թվականի սեպտեմբերին Բաքվում հայերի զանգվածային ջարդերը կազմակերպողներին ու կատարողներին: Պետք է արթնանանք ու որոշենք՝ չարի վերջը, թե հիմար-հիմար կկու…»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը