11 12 2020

Ադրբեջանի հետ «համակեցության» պատրաստող մոտեցումները պետք է դատապարտվեն խանձարուրում․ իրանագետ

Ադրբեջանի հետ «համակեցության» պատրաստող մոտեցումները պետք է դատապարտվեն խանձարուրում․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Եթե որեւէ մեկին թվում է, թե ադրբեջանա-թուրքական դաշինքը բավարարվել է ձեռք բերածով, եւ ժամանակն է խաղաղ առեւտրի, դիվանագիտական հարաբերությունների կամ այլ խոսքով, «համակեցության», թող լսի Բաքվի բռնապետի երեկ արտաբերած՝ Երեւանի, Սյունիքի եւ Գեղարքունիքի մասին հայտարարությունը եւ Էրդողանի՝ Էնվեր փաշայի պիղծ հոգու «լուսավոր լինելու» վերաբերյալ պնդումը։

«Այս դաշինքի կողմից Հայաստանի հանդեպ շարունակվում է ընթանալ հոգեբանական լայնածավալ պատերազմ, որի նոր թափով փաստացի մեկնարկի ականատեսը եղանք տխրահռչակ զորահանդեսի եւ դրա ընթացքում արտասանված «ճառերի» տեսքով, իսկ դա չնկատելու տալը եւ մեր հասարակությանն իբր «համակեցության» պատրաստող մեզանում առկա ոչ պակաս տխրահռչակ մոտեցումները պետք է դատապարտվեն ի սկզբանե եւ խանձարուրում»,- նշել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ