06 12 2020

2008 թ-ին չէի՞ք մտածում պետականության պահպանման մասին․ Աղվան Պողոսյանը՝ Տեր-Պետրոսյանին

2008 թ-ին չէի՞ք մտածում պետականության պահպանման մասին․ Աղվան Պողոսյանը՝ Տեր-Պետրոսյանին

Աղվան Պողոսյանը գրում է․

«ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ իր հայտնի հոդվածում քաղաքացիական պատերազմից ու հնարավոր բախումներից զերծ մնալու համար ընդդիմությանը կոչ է անում ոչինչ չանել,իսկ իշխանությանը՝ սահմանադրական ճանապարհով հրաժարական տալ։

Բնականաբար ես այն մարդը չեմ,որ պետք է հակադարձեմ առաջին նախագահին, բայց ունեմ մի քանի հարց.

1.Պարո՛ն նախագահ, 2008 թ_ին Ձեր կողմից առաջնորդվող ընդդիմության հանրահավաքների ընթացքում տեղի են ունեցել արյունալի բախումներ՝ Երևանի կենտրոնում,որի հետևանքով զոհվեցին 10 մարդ,ի՞նչ է այդ ժամանակ դուք չէի՞ք մտածում պետականության պահպանման մասին։

2.Պարո՛ն նախագահ, 2008 թ_ին Ձեր կողմից առաջնորդվող հանրահավաքների ժամանակ ,Ձեր միտինգավար,ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարդկանց հրահրում էր բախումների։Ինչն՞ էր պատճառը, որ դուք չկանխեցիք այդ չարաբաստիկ մուտիլովշիկին։

Եվ վերջապես,պարո՛ն նախագահ, Դուք բացառիկ ինտելեկտուալ կարողությունների տեր մարդ եք,բայց վերջին շրջանում Ձեր ակտիվությունը ուղղված է բացառապես ներկայիս իշխանություններին աջակցություն հայտնելուն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ