05 12 2020

Հարց․ Կարո՞ղ ենք արձանագրել, որ Ձեզ բանտում պահում էին Արցախը հանձնելու համար: Ռոբերտ Քոչարյան․ «Կարծում եմ՝ այո»



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «5-րդ ալիքին»:

Հարցին՝ երբ հետադարձ հայացքով նայում ենք Ձեր այդ բոլոր հայատարարություններին, կարո՞ղ ենք արձանագրել, որ Ձեզ, ըստ էության, բանտում պահում էին Արցախը հանձնելու համար, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց.

Կարծում եմ՝ այո։ Ես այն ժամանակ ասում էի՝ ելնելով վերլուծություններից և ենթադրությունից: Ինձ համար հասկանալի չէր, թե ինչու հերոսական ճանապարհ անցած 3 գեներալ-գնդապետները հայտնվել են մեղադրյալի աթոռին, բազմաթիվ այլ քրեական գործեր տարբեր գեներալների, գնդապետների նակտամամբ: Այն փոփոխությունները կադրային, որ կատարվեցին  նաև բանակում, հետևողականորեն փորձված գեներալների, զինվորականների մի մասը հեռացվեցին։ Ես ենթադրում եմ, որ սա բանակը գիտակցված քայքայելու մի գործընթաց է, ուղղակի այստեղ չէի կարողանում կողմնորոշվել՝ սա զուտ բանակի նկատմամբ անվստահության խնդի՞ր էր, որը գալիս էր դասալիքի կողմից, թե սա մեկ այլ՝ ավելի մեծ ծրագրի մի մաս է: Եվ կարծում եմ, որ այդ քրեական գործերը և այն փորձերը, որով վարկաբեկում էին տարբեր սպաների՝ իբրև կոռուպցիոն գործարքների մեջ, արվում էր մեկ նպատակով՝ վարակաբեկել բանակը: Բայց կրկնում եմ, դա եղել է պաթոլոգիկ անվստահությունի՞ց բանակի նկատմամաբ, թե՞ այն մեծ ծրագրի մաս էր կազմում, դժարանում եմ հիմա գնահատել, բայց դա փաստ է և դա էապես ազդեց նաև այս պատերազմի ժամանակ սպայական կազմի և գեներալների նակտմամաբ մարդկանց վերաբերմունքի վրա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ