Ռուսաստանը չի տեսնում ԼՂ հակամարտության կողմերի գործողություններ, որոնք միտված են դիտավորյալ կերպով գերիների և զոհվածների մարմինների փոխանակման ձգձմանը: Այդ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի՝առցանց կայացած նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ТАСС-ը:
«Սակայն առկա են օբյեկտիվ բարդություններ, որոնք ներկայումս, հուսով եմ, ավելի արագ կլուծվեն»,-հավելել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը