Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի դեպքում չի կարող հավասարը հավասարի նման հարաբերվել Իլհամ Ալիևի հետ։ Գրառման մեջ ասվում է․
«Ընդամենը մի քանի օր առաջ Բաքվի բռնապետը կրկին նվաստացուցիչ վիրավորանքներ հնչեցրեց Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հասցեին։
Մինչդեռ վերջինիս ստի և ատելության քարոզչամեքենան իր տգետ ներկայացուցիչներով որևէ կերպ չի հակադարձում դրան՝ իբր թիրախավորելով բացառապես ներհայկական տարբեր խմբերի և գործիչների։
Հայաստանի որևէ առաջին դեմք այս կերպ, այն էլ անարձագանք, չի նվաստացվել թշնամի երկրի կառավարչի կողմից, ուստի ակնհայտ է, որ պարտության խորհրդանիշ անձը ոչ մի դեպքում չի կարող հավասարը հավասարի նման հարաբերվել Բաքվի բռնապետի հետ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը