Կարեն Ճշմարիտյանը գրում է․ «Եվ հիշել...
Մենք, որպես ազգ մեր ուզած պետությունը չենք ունենա այնքան ժամանակ`
- քանի դեռ անկեղծ չենք ուրախանում մեր ազգակից ընկերոջ, մեր հարազատի, մեր բարեկամի, ընդհանրապես մեր ազգակցի, մեր հայրենակցի և դրկից հարևանի կառուցած տնով, խնամված այգով, արտադրած արտադրանքով, աճեցրած մրգով, վարած ավտոմեքենայով և լավ ապրելով,
- քանի դեռ չենք հասկացել, որ եթե մեր հայրենիքում, աշխարհի որևէ անկյունում, կամ որևէ մի տեղ, որևէ երկրում, որևէ ելույթում, հարցազրույցում, խոսքում, որևէ հոդվածի, կամ գրառման մեջ ( բացառությամբ զուտ մասնագիտական, կամ գիտական քննարկումների ) անընդհատ, անդադար կրկնվում են, բարձրաձայնվում ու շահարկվում են` «մարդու իրավունքների պաշտպանություն», «ժողովրդավարություն», «քաղհասարակություն», «իրավահավասարություն» և «կոռուպցիա» բառերը, ապա` հենց այդտեղ է սկսվում խաբեությունը, սուտը, կիսաճշմարտությունը, ձեռնածությունն ու հասարակության լայն շերտերի կարծիքի մանիպուլացումն ու ապակողմնորոշումը:
Չարակամ, նախանձ, ապակողմնորոշված և մանիպուլացված հասարակության համար անխուսափելի են ձախողումները, աղետներն ու կործանումը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը