26 11 2020

Եթե կառավարությունը չի նախաձեռնել ռազմական դրության չեղարկումը, նշանակում է դրա կարիքը կա. Վահագն Թևոսյան



«Հավաքների ազատության, ազատ տեղաշարժի և սահմանները լքելու հետ կապված իրապես ժամանակավրեպ են, որովհետև հավաքներն այսպես թե այնպես տեղի են ունենում, հավելյալ ծանրաբեռնվածություն է ոստիկանության համար, բայց եթե հիմանավորումներ բերվել են, որ կան որոշ հանգամանքներ, որոնց պատճառով ռազմական դրությունը չեղարկելն այս պահին ժամանակավրեպ է, մենք չէի՞նք կարող տալ ժամանակ կառավարությանը չեղարկելով այդ հատուկ սահմանափակումները»: Ազգային ժողովի նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը հարցրեց ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանին, ով առաջարկել է չեղարկել ռազմական դրությունը:

Ի պատասխան Գևորգ Գորգիսյանը նշեց. «Մասնակի չեղարկման տարբերակը նույնպես ԱԺ-ն կարող է նախաձեռնել, արդեն մոտ 7-8 օր է շրջանառության մեջ է  մեր նախագիծը և որևէ մեկից կամ կառավարությունից որևէ առջարակ չի ստացվել, որ մի մասը պահենք, մյուս մասը չեղարկենք»:

Իսկ արձագանքելուց իմքայլական պատգամավորն ասաց. «Դուք այդ ձևակերպումը չէի՞ք կարողանում ինքնուրույն անել, որ այսօր չգար էստեղ հասներ: Եթե կառավարությունը չի նախաձեռնել ռազմական դրության չեղարկումը, նշանակում է, որ դրա կարիքը կա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ