22 11 2020

Այսօր հայոց պետականության նոր «ԵՍ» սինթեզելը կենսական հրամայական է. Արմեն Աշոտյան

Այսօր հայոց պետականության նոր «ԵՍ» սինթեզելը կենսական հրամայական է. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Այն, ինչին հանգեցրեց դավադիր, ստահակ եւ պիղծ խունտայի կառավարումը, ոչ միայն ռազմաքաղաքական ֆիասկո է, ոչ միայն այլեւս չսպիացող անձնական ողբերգություններ, ոչ միայն աշխարհաքաղաքական դեֆոլտ։ Սա նաեւ քաղաքակրթական կոլլապս է, ինքնության շոկ։ Երրորդ Հանրապետության ողջ «ԵՍ»-ը կառուցված էր Արցախյան շարժման շուրջ։ Հանրապետության ակունքներն Արցախյան հողի մեջ էին։ Մեր ազգային լեգենդները Արցախյան ազատամարտի դաշտերում էին։ Մենք Հանրապետություն էինք Արցախով։ Մեր Ազգային արժանապատվության շաղախն էր Արցախը։ Եվ մենք կորցրեցինք մեր հավաքական «ԵՍ»-ը։

Այսօր հայոց պետականության նոր «ԵՍ» սինթեզելը կենսական հրամայական է։ Այդ վերաիմաստավորված բովանդակությունը պարտվողական, կոլաբորացիոնիստ եւ ամորձահատված քաղաքական, մտավորական եւ հանրային շրջանակները երկնել չեն կարող։ Եվ այս հարցը շատ ավելին է, քան պարզապես «Շուշիի ողբ» ստեղծել կամ «Թաղավարտի քսան օր» գրելը։ #հողատու»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ