20 11 2020

Արցախի 7 գյուղերի բնակիչների ճնշող մեծամասնությունը 2-րդ անգամ է դառնում հակամարտության զոհ․ ՄԻՊ

Արցախի 7 գյուղերի բնակիչների ճնշող մեծամասնությունը 2-րդ անգամ է դառնում հակամարտության զոհ․ ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեսաուղերձով դիմել է միջազգային հանրությանը՝ բարձրաձայնելով Ադրբեջանին հանձնվող Արցախի գյուղերի բնակիչների իրավունքների մասին։

Նա նշում է, որ Մարտակերտի շրջանի 7 գյուղերի (Նոր Մարաղա, Նոր Հայկաջուր, Նոր Կարմիրավան, Նոր Սեյսուլան, Նոր Այգեստան, Նոր Ջրաբերդ և Հովտաշեն) բնակիչների ճնշող մեծամասնությունը երկրորդ անգամ են դառնում հակամարտության զոհ: Նրանք կորցրել են իրենց տները 1990-ականների առաջին ղարաբաղյան պատերազմում  ադրբեջանական օկուպացիայի պատճառով: Այս գյուղերը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մաս էին կազմում դեռ խորհրդային տարիներին: Ավելին, 1992 թվականին Ադրբեջանի զինված ուժերը դաժանորեն ոչնչացրել էին Մարաղայի բնակչությունը:

«Նրանք ունե՞ն դեռ իրավունքներ։

Կույր մի եղեք»,- նշում է Արտակ Բեգլարյանը տեսաուղերձում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ