Գործարար Արտակ Թովմասյանը գրում է․
«Րոպե առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է երկխոսի քաղաքական դերակատարների և, որ ամենակարևորն է, հայ ժողովրդի` ինչպես ինքն է սիրում ասել` ՀՀ և ԱՀ «հպարտ» քաղաքացիների հետ` երկրում ստեղծված ծանր իրավիճակի վերաբերյալ:
Նման միակողմանի գործելաոճով, ինքնագլուխ որոշումներով ու բռնաճնշումներով` Փաշինյանն էլ ավելի է խորացնում երկրում քաղաքական, տնտեսական ճգնաժամը և բարոյահոգեբանական լարված մթնոլորտը: Հենց այս գործելաոճն է, որ երկիրը մխրճում է ներքին պատերազմական իրավիճակի մեջ: Հետևաբար, օր առաջ հարկավոր է հասկանալ, թե ինչպես կարելի է երկիրը հանել այս իրավիճակից և թույլ չտալ ժողովրդի պառակտում ու «բեսպրիդել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը