Արցախի հարցով եռակողմ պայմանագրով ստանալու ենք ապագա պատերազմ, պատերազմ, որը թաքնված է պայմանագրի դավաճանական կետերի ներքո, Նիկոլ Փաշինյնաի հրաժարականի պահանջով ցույցի ժամանակ ասաց արևելագետ Վարդան Ոսկանյանը:
«Նախիջևանից դեպի Ադրբեջան ձգվող ճանապարհը լինելու է մեր պետության կործանման սկիզբը, որովհետև այն կտրելու է մեր հայրենիքի կենսական երակներից մեկը՝ սահմանն Իրանի հետ: Որևէ մեկը պատրա՞ստ է նստել այն գնացքը, որն անցնելու է Ջուղայի խաչքարերի փշրանքների վրայով։ Այդտեղով անցնելու են թուրքերը: Մենք բոլորս պետք է մերժենք այս դավաճանական փաստաթուղթը, այն ստորագրած անձը չպետք է ապագա ունենա մեր երկրում», - ասաց արևելագետը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը