11 11 2020

Հայտարարում եմ Փաշինյանի, Ավինյանի տնտեսական հանցագործությունների իմ ունեցած բազմաթիվ փաստերի մասին․ Ճաղարյան

Հայտարարում եմ Փաշինյանի, Ավինյանի տնտեսական հանցագործությունների իմ ունեցած բազմաթիվ փաստերի մասին․ Ճաղարյան

Հակոբ Ճաղարյանը գրում է․

«Ես ամբողջ պատերազմի ընթացքում, ամեն օր կոչ եմ արել, ինքս այդպես վարվելով, օրինակ եմ ծառայել, կառավարության շուրջ համախմբման: Դա արել եմ ինստիտուցիոնալ պետականության գաղափարով առաջնորդվելով: Պետությունը երկու ճակատով չպայքարելու գաղափարով: Արել եմ դա, ունենալով գաղափարական բազմաթիվ անհամաձայնություններ իշխող վարչակարգի հետ:

Այդպես եմ վարվել, նույնիսկ Պատերազմի առաջին օրերին, իր գնից 4 անգամ ավելի թանկ, 2 Իլ-76 օդանավ գնելում երկրի գրպանից մոտ 6 մլն ԱՄՆ դոլլար թալանելու փաստը չհանրայնացնելով:

Ես տեղեկացրել եմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող խենթի օգնականին և քպ-ական մի փոխնախարարի, որ մինչև պատերազմի ավարտը ես կլռեմ, որ պառակտում ու կասկած չմտցնեմ, բայց էդ թալանողները դրանից ավել ժամանակ չունեն:

Ու եթե էդ հարցը չուղղվեց մինչև պատերազմի ավարտ, ապա ես դրանից անմիջապես հետո դատարան եմ դիմելու: Պատերազմն ավարտվեց, ավելի ճիշտ մեր գլխին մեր ձեռով դրած խենթն ավարտեց անսպասելի և կործանարար ճանապարհով:

Ես այլևս ազատ եմ իմ հայտարարություններում: Եվ հայտարարում եմ վարչապետի պաշտոնը զավթած նիկոլ փաշինյանի, փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող տիգրան ավինյանի տնտեսական հանցագործությունների իմ ունեցած բազմաթիվ փաստերի մասին:

Սկսված 2019 թ. Եգիպտոսում հայ զբոսաշրջիկներին հայրենիք վերադարձնելու համար նախատեսված գումարի մեծ մասի թալանից, ԱՄՆ վարձու օդանավով թռիչք պատվիրելու արժեքից, անհասկանալի թանկ արժեքով Իլ-76 օդանավ գնելու անհասկանալի որոշումից, երբ ՀՀ-ն ուներ 3 այդպիսի օդանավ: Իհարկե, մի քիչ խելք հավաքել են արդեն: Հիմա ցույց կտան, որ դա մասնավոր անձինք են առել:

Բայց նույնիսյկ էս պարագայում այդ մասնավոր անձանց պատվիրատուն պետությունն է: Եվ էդ մասնավոր անձանցից շուկայական արժեքից թանկ օդանավ վարձելը հենց երկքայլանոց կոռուպցիոն սխեմա է: Էս դեռ տնտեսական թալանի մասով միայն: Ստեղ կա նաև հակապետական գործունեության մեղադրանք, որը պետքա դիտարկվի միայն հայրենիքի դավաճանության հոդվածով: Բայց էս հարցին կանդրադառնամ ավելի հանգամանորեն ու մի փոքր ուշ:

Ասեմ, որ ես ոչ ոքի շահը չեմ պաշտպանում, բացի իմ թալանված ու թալանվող երկրի, Ու ոչ էլ էն 17 կուսակցություն կոչվողներից որևէ մեկի հետ կապ ունեմ, կամ համակիր եմ: Համոզված եմ, որ նրանց բոլորին պետքա հենց հիմա ձերբակալել պատերազմի ժամանակ հեղաշրջման փորձի մեղադրանքով: Որովհետև նրանք քայլիչի հրաժարականը պահանջել են դեռևս վերջինի կողմից խայտառակությունը չլափած ժամանակ: Ես հանդես եմ գալիս միայն և միայն իմ` դեռևս գոյություն ունեցող երկրի ոչ հպարտ, անպատված ու ստորացված քաղաքացու անունից: Եվ ամեն բան կանեմ, կյանքս կդնեմ, ոնց որ մինչև հիմա եմ արել, որ թոռներս գոնե անարգված չլինեն: Որ էս երկրից մի ցենտ անգամ, մի լումա թալանած ցանկացած սրիկա հայտնվի բանտում: Եվ այսպես` Գանձագողություն»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ