10 11 2020

Հույս կա, որ Ղարաբաղում վերջապես կհաստատվի խաղաղություն. Պետդումայի ներկայացուցիչ

Հույս կա, որ Ղարաբաղում վերջապես կհաստատվի խաղաղություն. Պետդումայի ներկայացուցիչ

ԼՂ հակամարտության գոտի ռուս խաղաղապահների տեղակայման մասին որոշումը կնպաստի խնդրի վերջնական կարգավորմանը, ՌԴ-ն հանդես եկավ որպես արդյունավետ միջնորդ: Այդ մասին հայտարարել է Պետդումայի՝ միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, հայտնում է ТАСС-ը:

Նրա խոսքով՝ ձեռք բերված պայմանավորվածությունը հույս է ներշնչում, որ «Լեռնային Ղարաբաղում վերջապես կհաստատվի խաղաղություն»:

Միևնույն ժամանակ՝ նա ընդգծել է, որ «խնդրի ռազմական լուծում գոյություն չուներ»:

«Գլխավոր խնդիրն է վերջ դնել մարդկային կորուստներին և շարունակել դիվանագիտական կարգավորման ուղիներ որոնել»,-հավելել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ