08 11 2020

Թուրքիան չի ընդգրկվի Եվրամիության կազմում առաջիկա 30 տարվա ընթացքում. Ավստրիայի ԱԳՆ

Թուրքիան չի ընդգրկվի Եվրամիության կազմում առաջիկա 30 տարվա ընթացքում. Ավստրիայի ԱԳՆ

Ե՛վ Եվրամիությունը, և՛ Թուրքիան գիտեն, որ անդամակցելու մասին բանակցությունները «ոչնչի չեն հանգեցնի», գերմանական Die Welt-ին հայտարարել է Ավստրիայի ԱԳՆ Ալեքսանդր Շալենբերգը՝ հավելելով, որ չի համարում, որ Թուրքիան կընդգրկվի միության կազմում առաջիկա 30 տարվա ընթացքում:

«Երկար տարիների ընթացքում Ավստրիան հակված էր կարծիքին, որ անդամակցելու մասին արդեն սառեցված բանակցությունները պետք է ամբողջովին պաշտոնապես դադարեցվեն»,- նշել է Շալենբերգը:

Այդ կապակցությամբ Ավստրիայի ԱԳՆ-ն հղում է արել Եվրահանձնաժողովի՝ Թուրքիայի հարաբերությունների առաջընթացի մասին զեկույցին, որը ցույց է տվել Կոպենհագենի չափորոշիչների զգալի նվազումը:

Նա հավելել է, որ ԵՄ կազմում ներառվելու մասին բանակցությունների փոխարեն միությունն «այժմ պետք է սկսի աշխատել երկու կողմերի շահերին ծառայելու համարանհատական գործընկերության ուղղությամբ»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ