Հայերը անգամ սովետականա տեխնիկայով շատ արդյունավետ են կռվում, նրանք 200-ից ավելի ԱԹՍ-ներ են խփել, իսկ Ադրբեջանի տեխնիկան անհամեմատելի ավելի նոր է, ժամանակակից, բայց մյուս առումներով նրանք պարտվում են:
Այս մասին «Соловьёв LIVE» հաղորդման ժամանակ ասել է ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը՝ պատասխանելով Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովի այն հարցին, թե ինչպես է ստացվում, որ հայերը 20-րդ դարի զենքով կռվելով ինչպես են կարողանում այսկերպ դիմակայել 21-րդ դարի զենքով կռվող հակառակորդին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը