«Թեհրանն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողություններին և չի հանդուժի ագրեսիա իր սահմաններին և տարածքներում»: Այս մասին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ-ում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին:
«Իրանն ուշադիր և ամենայն լրջությամբ հետևում է երկրի սահմանամերձ հատվածներում առկա լարվածությանը և այս առնչությամբ հայտարարելով մեր երկրի տարածքում հակամարտող կողմերի կողմիկց ագրեսիայի անընդունելիությունը, լուրջ նախազգուշացում ենք անում նրանց անհրաժեշտ զգուշավորության վերաբերյալ: Իրանի Իսլամական Հանրապետությունը որևէ կերպ չի հանդուրժի ագրեսիա իր սահմաններին և իր տարածքում: Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին դեպքերի ժամանակ մենք երկու կողմին էլ հայտարարել ենք, որ ցանկացած մեկը, ով կխախտի այս սկզբունքը, միանգամայն կմերժվի: Եթե անհրաժեշտություն զգանք, ապա անպայման անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն »,-ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը