ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զուգահեռ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովին հարցազրույց է տվել։ Նա նշել է, որ Ղարաբաղում թեժ մարտեր են ընթանում, երկու կողմն էլ շատ զոհեր ունեն։
«Շատ փորձագետներ են ասում, որ սա 21-րդ դարում իր մասշտաբներով աննախադեպ պատերազմ է, քանի որ ներգրավված են բոլոր տեսակի սպառազինությունները` տանկեր, անօդաչու թռչող սարքեր, ինքնաթիռներ և ուղղաթիռներ, զրահատեխնիկա, հրետանի, հրթիռային համակարգեր և այլն: Եվ շատ զինվորականներ ու զորքեր են ներգրավված ռազմական գործողությունների մեջ»,-ասել է ՀՀ վարչապետը՝ ընդգծելով, որ լայնածավալ ու դաժան մարտեր են ընթանում, բայց այս պահին Ղարաբաղի բանակը կարողանում է ապահովել պաշտպանությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը