09 10 2020

Եղել է ծրագրված, կազմակերպված հարձակում Արցախի վրա՝ Թուրքիայի համաձայնությամբ․ Զատուլին



Այս պատերազմը սպառնալիք է նաև ՀՀ-ի և մեր 5 հազար ռուս զինծառայողների համար, որոնք տեղակայված են Գյումրու 102-րդ ռազմաբազայում
ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը գտնում է, որ այս օրերին Արցախում ռազմական գործողություններն ամեն օր ծավալվում են Ռուսատնաի Դաշնության հեղինակության հաշվին, որովհետև Ռուսաստանը դեռևս չի միջամտել ու հասել կրակի դադարման: Ռուս պատգամավորի խոսքով, այս պատերազմում նախահարձակ կողմը հենց Ադրբեջանն է, ավելին՝ ըստ նրա այս ռազմական գործողությունները երկարատև պլանավորման արդյունք են և դա հասկանալու համար ամենևին էլ պարտադիր չէ լինել պրոֆեսոնալ ռազմական գործիչ։ Փաստերն ակնհայտ են։ Այս մասին պատգամավորն ասել է Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդման ժամանակ։
 
Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ