06 10 2020

Առավոտվա տվյալներով՝ ադրբեջանական ԶՈւ կորուստները կազմում են 300 զոհ. Արծրուն Հովհաննիսյան



Այդպիսի օր չկա, որ մեր զինված ուժերը ադրբեջանական որեւէ օբյեկտ շարքից չհանեն։ Այս մասին ասուլիսին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե հայկական զինված ուժերն ադրբեջանական ինչ ռազմակավարական օբյեկտ են այսօր շարքից հանել։ 

«Ուղղակի միշտ չի, որ այդ օբյեկտները ենթակա են լուսաբանման, կամ այդ օբյեկտները, միշտ չէ, որ ռազմավարական նշանակություն ունեն։ Պատերազմը գնում է, պատերազմը սաստիկ է, դրանում լինում են ծանր մարտեր, տարբեր բնույթի խուսավարումներ, հաջողություններ կամ անհաջողություններ»,- նշեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ