05 10 2020

Առաջարկներ՝ ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԳ նախարարին. Սուրեն Զոլյան

Առաջարկներ՝ ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԳ նախարարին. Սուրեն Զոլյան

 

Քաղաքագետ Սուրեն Զոլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինչպես հնարավոր է եզրակացնել բաց հրապակումներից, ՀՀ հաղորդակցումը միջազգային  գործընկեր պետոիթյունների  և կազմակերպությունների հետ առայժմ սահմանափակվում է ինֆորմացիայի փոխանակմամբ և իրավիճակային  արձագանքներով, առարկայական առաջարկներ մինչև հիմա ՀՀ կողմից չեն արվել։

Ուստի Ձեր քննարկմանն եմ ներկայացնում մի քանի առաջարկություններ միտված հակամարտության աստիճանային դեէսկալացիային / համոզված եմ, որ Դուք և Ձեր խորհրդականները այն կխորացնեն և կզարգացնեն/։

Այս փուլում անհրաժեշտ է նվազացնել զոհերի և ավերվածոոթյունների ծավալը, ինչին կարող է նպաստել՝

Սպառազինության մատակակարարման արգելքը և դրա միջազգային մշտադիտարկման արդյունավետ իրականացումը։

Արդյունավետ սանկցիաներ, սպառազինության ձեռք բերման ֆինանսական հնարավոր հոսքերի կասեցումը՝ Ադրբեջանի հաշիվների սառեցումը, եվրապական և ամերիկյան բանկերի կողմից Թուրքիյաին տրամադրված վարկեիի վերադարձի պահանջը / մոտ 100 մլդ դոլար/ , նոր վարկեր չտրամադրելու որոշումը

Հակամարտության գոտում՝ ավիացիոն գործողությունների արգելքը / non-flying zone/, արգելք ծանր հրետանու և համազարկային կրակի համակարգերի օգտագործման վրա, ապահովելով մշտադիտարկման մեխանիզմները

Եվրոպական մարդու իրավունքների միջանկյալ որոշման հիման վրա հայցադիմումներ ներկայցնել միջազգային դատական ատյաններ՝   մարդկության դեմ և այլ  ռազմական հանցագործություններ կատարելու մեջ մեղադրանքով, ինչպես նաև վնասի հատուցման  պահանջով»:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ