29 09 2020

ՄԱԿ-ից պահանջում ենք հստակ գնահատական տալ և դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը․ ակցիա



«ՀՅԴ» երիտասարդական միության անդամներն այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ակցիա իրականացրին Արամ Մանուկյանի արձանի մոտ: Այստեղից նրանք շարժվեցին դեպի ՄԱԿ-ի գրասենյակ՝ վանկարկելով «Ազատ, անկախ Արցախ» և հնչեցնելով հայրենասիրական երգեր;

Ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, նաև միջազգային այլ կազմակերպություններից պահանջում են հստակ գնահատական տալ Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիային, ինչպես նաև Թուրքիայի ներգրավվածությանն այդ ագրեսիային:

ՀՅԴ երիտասարդական միությունը նամակ հանձնեց ՄԱԿ-ի գրասենյակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ