21 09 2020

Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր



ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի առթիվ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն: Նա ծաղիկներ է խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի և արցախյան ազատամարտում զոհվածների շիրիմներին։ Սերժ Սարգսյանը չպատասխանեց լրագրողների հարցերին՝ նշելով, որ առաջիկայում հանդես կգա մամուլի ասուլիսով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ