«Այսօր մեր գերնպատակն է՝ սրբորեն պահել Եռաբլուրը, որը հիմքն է մեր անկախության, պետականության»,- Եռաբլուրում լրագրողներին ասաց Երկրապահ կամավորակամն միության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը։
Նա նշեց, որ Երկրապահը միշտ պատրաստ է լինել Հայաստանի, Արցախի բանակի կողքին որպես ռեզերվ, և դա կա, կլինի ու կմնա։
Աշխարհազորի ստեղծման մասին հարցին ի պատասխան ԵԿՄ նախագահն ասաց. «Աշխարհազորը Երկրապահի հետ ընդհանրապես կապ չունի։ Աշխարհազորը պետք է լուրջ կառույց լինի։ Երկրապահը 1990-ականների Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ ստեղծվել է աշխարհազորի հիման վրա։ Աշխարհազորը երբեք Երկրապահին չի խանգարի, Երկրապահն էլ՝ աշխարհազորին։ Կողմ եմ աշխարհազորի ձևավորմանը, բայց մեծ քանակությամբ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը