08 09 2020

Թշնամին վտանգում է ներսից․ Մեր ազգային ինքնությունը վտանգված է․ Գևորգ Գևորգյան



30 տարի առաջ մենք կարողացանք ազատագրել Արցախը, կարողացանք ստեղծել անկախ Հայաստան, պատվով թուրը դնել պատյանի մեջ, հաշվի առնելով, որ երկրի անվտանգությունն ապահովված է։ Բայց արի ու տես, որ այսօր մենք կրկին կանգնած ենք մի վտանգի առաջ, որ թշնամին վտանգում է ներսից, բոլորիդ էլ քաջ հայտնի է, թե բոլոր ոլորտներում ինչ է տեղի ունենում։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության հիմնադիր նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյան։

«Պատերազմից հետո մենք մտածում էինք, որ կրկին անցնելու ենք արարելու, ստեղծագործելու, որովհետև պատերազմը, հաղթանակը նրա համար է, որ հետո ունենաս ազգային կրթություն, մշակույթ, բայց այսօր ապրում ենք այնպիսի իրականության մեջ, երբ վտանգված է ազգային անվտանգությունը»,- ասաց Գ. Գևորգյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ