Ազգային ժողովը 80 կողմ 28 դեմ և 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց կառավարությա կողմից ներկայացված «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքում» փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ այս պահից սկսած՝ պատգամավորները գրավոր առաջարկներ ներկայացնելու համար ունեն 3 ժամ, որից հետո հանձնաժողովն ունի ևս 3 ժամ եզրակացություն տալու համար:
Նա խորհրդարանականներին հորդորեց ուշադիր լինել ԱԺ կոչնակին, որպեսզի արդեն երեկոյան շարունակեն արտահերթ նիստը երկրորդ ընթերցման քննարկում կազմակերպելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը