26 08 2020

Իշխանությունը մարտահրավեր է դառնում երկրի ազգային անվտանգության համար․ Ռոստոմյան

Իշխանությունը մարտահրավեր է դառնում երկրի ազգային անվտանգության համար․ Ռոստոմյան

Հայաստանի գործող իշխանությունը մարտահրավեր է դառնում երկրի ազգային անվտանգության համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի եւ երիտասադության հարցերի նախկին նախարար ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ես չգիտեմ՝ ինչով է ավարտվելու Արսեն Թորոսյանի շուրջ զարգացող գործընթացը։ Մի բան ակնհայտ է՝ կորոնավիրուսային իրականության մեջ տարակուսելի է առողջապահության նախարարի արձակուրդը․ դա նույնն է, եթե պատերազմի ժամանակ հրամանատարը լքի առաջնագիծը՝ մենակ թողնելով զորքին։ Հաստատուն է դառնում այն վարկածը, որ Թորոսյանը պարտադրված արձակուրդ է մեկնել՝ հրաժարականի դիմումն ավելի հանգիստ պայմաններում գրելու համար։ Կորոնավիրուսի ժամանակ առողջապահության նախարարը հարմար թիրախ է․ նրա վրա կարելի է բարդել բոլոր մեղքերը, մանավանդ, որ արդեն սեպտեմբեր ամսին ընդդիմության նախաձեռնությամբ ստեղծված Քննիչ հանձնաժողովը կոնկերտ պատասխաններ է պահանջելու իշխանությունից։ Բայց հրաժարականով որևէ մեկը չի կարող ազատվել քաղաքական, գուցե նաև քրեական պատասխանատվությունից՝ ոչ հեռացող կամ հեռացվող նախարարը, ոչ էլ նրան հեռացնող վարչապետը։ Կորոնավիրուսից արձանագրված մահվան յուրաքանչյուր դեպք դառնալու է քննության առարկա, ծախսված յուրաքանչյուր լումայի արդյունավետություն քննարկվելու է ամենայն մանրակրկտությամբ։ Բայց Թորոսյանը ներիշխանական ճաքի միակ դրսևորումը չէ...

Մենք իշխանություն, դասական իմաստով, չունենք, որովհետև՝

-Երկրում չկա իշխանության արդյունավետ համակարգ, ըստ այդմ՝ արդյունավետ կառավարում

-Գործող իշխանությունը չունի զարգացման ծրագիր՝ չափելի ցուցանիշնորով ու թվերով

-Գործող իշխանության կադրային բազան չի ձգում անգամ մի փոքրիկ համայնքի արդյունավետ կառավարմանը

-Նիկոլ Փաշինյանի հանձնարարականները ու որոշումները մնում են «օդում»՝ չհասնելով իշխանության միջին և ստորին օղակներ։

Հայաստանի գործող իշխանությունը մարտահրավեր է դառնում երկրի ազգային անվտանգության համար։ Եթե հասարակությունն ու ընդդիմությունը հապաղեն՝ երկիրը շատ թանկ գին է վճարելու՝ անդառնալի կորուստներով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ