10 08 2020

«Նաիրիտում» թալանը շարունակվում է. Կարեն Իսրայելյան



 «Նաիրիտ» գործարանի համար ներդրողներ կային, բայց իշխանափոխությունից հետո մարդիկ հիասթափվեցին, գնացին: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը:

«Ես բացասական եմ գնահատում մեր կառավարության աշխատանքը: «Նաիրիտի» օրինակով ասեմ, որ ես աշխատել եմ իրենց հետ, տեսել եմ իրենց մոտեցումները կոնկրետ գործի վերաբերյալ: Մենք ունեինք արհեստավարժ նախարար՝ Արծվիկ Մինասյանը, ով փոխարինվեց Խաչատրյանով, միանգամից մոտեցումը փոխվեց: Թե Արծվիկ Մինասյանի ժամանակ մենք տեսնում էինք, որ արդեն կարող ենք արդյունքի հասնել, եկավ նոր նախարար, որի մոտեցումն այն է, որ արդեն տարիուկես է ոչ մի բան չի արվում մեր գործարանի համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ