Պատմաբան Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները։
Սույն անձերը թուրքերի հետ համատեղ հրատարակել են դպրոցում պատմության դասավանդման վերաբերյալ ուղեցույցներ, որտեղ Հայկական լեռնաշխարհի փոխարեն գրել են Անատոլիա և Կովկաս, ինչպես՝ թուրքերը։
Քննադատել ու մեղադրել են հայ դպրոցական դասագրքերի հեղինակներին, որ պատմական Հայաստանի վրա գրել են` Հայաստան, այլ ոչ թե Թուրքիա և Իրան։
Մեղադրել են, որ 2016 թ.-ի ապրիլյան մեր հաղթանակը ներկայացրել ենք պատմության դասագրքերում և վրդովվել, թե ինչի ենք ադրբեջանցիներին մեզ թշնամի համարում։
Բողոքում են, թե ինչո՞ւ է մեր պատմության դասագրքերում թուրքը ներկայացվում թշնամու կերպարով։
Այս ամենը ոչ այլ ինչ է, քան սրբապղծություն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության , մեր ազգային արժեքների, Եղեռնի զոհերի, Արցախյան ազատագրական ու Ապրիլյան պատերազմի հերոսների հանդեպ։
Այսօրվա իշխանությունը, այսօրվա վարչապետի գլխավորությամբ պետք է քաղաքական գնահատական տա այս ամենին, քանի որ նրա անմիջական հովանավորությամբ ու նախաձեռնությամբ են այս ազգադավ, անհայրենիք դավաճանները հայտնվել խորհրդարանում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը