ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, 3 հեռուստաընկերություններին տված հարցազրույցում աանդրադառնալով Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի դիմած սադրանքին, հայտարարեց․
«Առաջին հերթին պետք է հասկանանք, թե ինչ է կատարվել` Ադրբեջանը փորձել է բարելավել իր դիրքերը սահմանի այդ հատվածում և հայկական զինված ուժերը ոչ միայն կանխել են, այլ արժանի հակահարված տալով` բարելավել են իրենց դիրքերը, սա է կատարվել: ՀՀ ԶՈւ-երը արձագանքել են ժամանակին, արագ և համարժեք, դրանից հետո փորձելով վերադարձնել նախկին իրավիճակը, Ադրբեջանը սկսել է ռմբակոծել հայկական գյուղերը: Ինչո՞ւ էր Ադրբեջանի արձագանքը այս լոկալ միջադեպին եղել այսքան ցավալի: Մենք պետք է դիտարկենք այս ամենը անցած երկու տարվա կտրվածքով: ի՞նչ էր տիրում սահմանի վրա, ի՞նչ էր տիրում հայ-ադրբեջանական շփման գծում»,- ասաց նա:
Ռոբերտ Քոչարյանը, որ ընդհանրապես զինվորականները պետք է համարեն, որ այս կոնֆլիկտը լուծում չունի, սա տևելու է երկար և եթե քո մարտական դիրքը հարմար է, դու երկար տարիներ ունենում ես շատ քիչ գլխացավանք, հակառակն է տեղի ունենում մյուս կողմի համար: «Դրա համար պետք է միշտ մտածել դիրքերը ամրապնդելու մասին, ինչը մենք չէինք անում վերջին երկու տարվա ընթացքում, իրենք անարգել բարելավում էին իրենց դիրքերը, հավանաբար սովորել էին, որ այդպես պետք է լինի ,երբ կանխվեց, ապա այս ձևով խաղաղ բնակչությանը ռմբակոծելով իրենք փորձում էին ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ մեկ պատճառով՝ վերադարձնել այն, ինչի համար սա սկսվել է՝ բարելավել դիրքերը»,- ասաց նա:
Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ առաջին հետևությունը այն է, որ պարզվեց Ադրբեջանի նախագահն այդքան էլ կոնստրուկտիվ չի, Ադրբեջանը խաղաղասեր չէ, Ադրբեջանի ժողովուրդը պատրաստ չէ խաղաղության: «Մեր հանրությանը ինչպե՞ս էին կերակրում՝ ունենք կոնստրուկտիվ հակառակորդ, որի հետ բանակցում ենք, եթե չգնան խաղաղ կարգավորման, կդիմենք Ադրբեջանի ժողովրդին: Ի՞նչ մնաց այս երկու տարվա որդեգրած դիրքորոշումից, մի բան մնա՞ց, թե՞ չէ»,- ասաց նա:
Քոչարյանը նշեց, որ նույնիսկ 91-94 թթ պատերազմի ժամանակ այսպիսի բախումներ Մոսկվայում կամ ԱՄՆ-ում երբեք չեն եղել: «Մենք պետք է ֆիքսենք երկու կարևոր փաստ, որ մենք ունենք այսօր ոչ միայն ռևանշի ձգտող Կառավարություն Ադրբեջանում, այլ նաև ռևանշի ձգտող ժողովուդ Ադրբեջանում, երբ այս երկու հանգամանքը միանում են, պատերաազմի վերսկսման վտանգը մեծ է լինում․ բանաձև՝ ժողովրդին դիմելու, հույսեր կապելու Ադրբեջանի Կառավարության կոնստրուկտիվիզմի հետ, չկա, ՀՀ Կառավարությունը պետք է խոստովանի, որ սխալ քաղաքականություն է վարել այս հարցի շուրջ և պետք է ընդունենք, որ ունենք պատերազմի համար ավելի վտանգավոր իրավիճակ, քան ունեցել ենք երկու տարի առաջ»,- ասաց նա:
Անդրադառնալով ադրբեջանահայակական ռազմավարության մշակման մասին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությանը, Քոչարյանն ասաց, որ այսօր իշխանությունները ամեն ինչ ուզում են զրոյական կետից սկսել, բայց գրեթե բոլոր հարցերում վերադառնում են այն կետին, որտեղից սկսել են, որը եղել է: «Այսպիսի լուրջ հարցերում օրիգինալությունը, զրոյական կետից սկսելը նպատակահարմար չէ և լավ բանի չի բերելու, սա շատ ավեի լուրջ է»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը