24 07 2020

Արսեն Թորոսյանն ամենաքննադատվող քաղաքական գործիչն է դարձել․ «Մեդիա պաշտպան»

Արսեն Թորոսյանն ամենաքննադատվող քաղաքական գործիչն է դարձել․ «Մեդիա պաշտպան»

2020 թ-ի հուլիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 118 հոդված, որոնցից 60-ը եղել է բացասական, 1-ը՝ դրական, 57-ը՝ չեզոք։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վերջին շաբաթների ամենաքննադատվող քաղաքական գործիչն է դարձել։ Նրա մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ։

Մամուլն, անդրադառնալով Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությանը, որը սոցցանցերում բուռն քննադատությունների արժանացավ, գրել է. «Հետարքիր է չէ, Արսեն Թորոսյանը երբ հայտարարեց, թե մեր երկիրը ՉՄՈ է, մեկդ անգամ Մարգարիտային ուղղված 10% ամոթանքը չհղեցիք ու հրաժարական չպահանջեցիք։ Էն դեպքում որ ցանկացած երկրում, ցանկացած իրեն հարգող ազգ, հայրենասեր մարդ նախ կստիպեր, որ նման ստահակը ներողություն խնդրեր հրապարակավ, հետո իր կամքով հրաժարական կգրեր»։

Կենտրոնական կլինիկական հոսպիտալի էպիդեմիալոգիայի ծառայության նախկին պետ Ալվարդ Գասպարյանը, անդրադառնալով Հայաստանում տիրող համաճարակային վիճակին, նշել է, որ կորոնավիրուսի սկզբնական փուլում Հայաստանում կարող էին հնարավորինս արագ կանխել վարակի տարածումը, բայց քանի որ առողջապահության ոլորտի պատասխանատուի՝ նախարար Արսեն Թորոսյանի համար իր ուժերից վեր ծանրություն էր, այդ պատճառով էլ պայքարը ձախողվեց. «Հիմա եթե դուք ինձ ասեք 500 կիլոգրամանոց ծանրաձող բարձրացրեք, ես չեմ կարող, դա իմ մասնագիտությունը չէ եւ ուժերս չեն ների, նույնն էլ նախարարի դեպքում էր, նա կոմպետենտ չէ, առհասարակ կառավարության մյուս բոլոր երեխաները չէին կարող հասկանալ՝ դիմակ կրելն է ճիշտ, թե չկրելը, ստացիոնար բուժումը, մեկուսացնել եւ այլն»։

Գյումրու Ուռուցքաբանական դիսպանսերի անձնակազմը դժգոհություն է հայտնել, բողոքելով կառավարության մշակած նախագծի դեմ, համաձայն որի՝ իրենց կառույցը լուծարելու են՝ միավորելով Գյումրի բժշկական կենտրոնի հետ։ Աշխատակիցները նշում են, որ նախարարի հայտարարությունների համաձայն՝ ուռուցքաբանությանը հատուկ ուշադրություն են դարձնելու բայց, ի հակառակ դրան, նախարարը ոչ մի անգամ չի այցելել ուռուցքաբանական դիսպանսեր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ