23 07 2020

Առաջին ծիծեռնակը․ Ավետիք Իշխանյանը՝ Սերգեյ Բագրատյանի՝ ԲՀԿ-ից դուրս գալու մասին

Առաջին ծիծեռնակը․ Ավետիք Իշխանյանը՝ Սերգեյ Բագրատյանի՝ ԲՀԿ-ից դուրս գալու մասին

Իրավապաշտպան Ավետիք Չալաբյանը գրում է․

«ԱՌԱՋԻՆ ԾԻԾԵՌՆԱ՞ԿԸ

Երդվյալ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դուրս է գալիս խմբակցությունից։ Անսպասելի՞ էր․․․համենայն դեպս․ ինձ համար՝ ոչ։ Այն ժամանակ, երբ ԲՀԿ առաջնորդի նկատմամբ հետապնդումները սկսվեցին, ես մի լրագրողի ասացի՝ սպասենք ԲՀԿ-ից փախուստների։ Ուղղակի սխալվեցի առաջին փախչող անձի հարցում։ Իսկ միթե՞ սա նորություն է Հայաստանի քաղաքական կյանքում։ Հիշենք 1990թ․ ՀՀ ԳԽ ընտրությունները։ Կոմունիստներն ավելի շատ ձայն ունեին, քան ՀՀՇ-ն։ Սակայն զգալով քամու ուղղությունը, շատ կոմունիստներ անցան ՀՀՇ-ի կողմը և պարզվեց, որ նրանցից ոմանք ողջ իրենց գիտակից կյանքում , թաքնվելով բարձրաստիճան կոմունիստի դիմակի տակ,եղել են լիբերալ-դեմոկրատներ։ Այնուհետև 1998թ․ իշխանափոխությունից հետո, պարզվեց, որ հանուն հայրենիքի, շատերը ՀՀՇ-ի դիմակի տակ , եղել են երկրապահներ։ 2018թ․ իշխանափոխությունից հետո էլ, պարզվեց, որ ՀՀԿ-ի դիմակի տակ , եղել են նվիրյալ իմքայլականներ, այսօր էլ պատգամավոր և նախարար։ Մի խոսքով, օրինակները բազմաթիվ են։ Ինչ ասեմ, այսպիսին է Հայաստանի քաղաքական-գաղափարական կյանքը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ