Մարինե Մանուչարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հա բայց խորացեք էլի: Ակնհայտ ներքաղաքականը կողքի ենք դնում, կռիվ տալիս մեկ ընդհանուր թշնամու դեմ, ով որ ֆրոնտում կարումա: Հենց սահմանը հանդարտվումա վարչապետի թերթը հանդեսա գալիս անանուն խմբագրականով, թե բա գրանցենք, որ ոմանք քաղաքական կեղտոտ խաղեր էին խաղում, ուրիշ ասելիք չկա էլի, ոգևորություն բերել չկա, բոլորով հպարտանալ չկա, չի շեղվում, շարունակումա սեպեր խրել, մեկ էլ էն անմեղսունակին պատկանող լրատվականը ոմն Նժդեհ Հովսեփյանի է հրավիրում եթեր, որպեսզի երրորդ բանակային կորպուսի հրամանատարի վրա ցեխ շպրտի ու մեղադրի «ոմանց» նրա միջոցով ռազմական հեղաշրջման փորձ անելու մեջ: Եթե իրոք պարզվի, որ Նժդեհը (ափսոսա էդ անունը սրա վրա) իրոք ՊՈԱԿԻ աշխատակիցա, ապա սա ոչ թե ինքնա խոսում, ոչ թե բացահայտ օտարերկրյա գործակալ Բաբաջանյաննա իրա միջոցով սև գործ անում, այլ հենց էսօրվա կառավարությունը յուր ղեկավարով: Ով ևս մեկ անգամ բաց է թողնում հասարակությունը համախմբելու, համերաշխության մթնոլորտ ձևավորելու ու վերջապես բոլորի վարչապետը դառնալու շանսը:
Ամեն դեպքում էն դեռատի ԱԱԾ ղեկավարից ձեն ձուն պիտի դուրս գա, ու՞րա վաաբշե էդ տղեն: Սեֆիլյանը մի կողմից, սա մյուս կողմից:
Էս կարճատև պատերազմը Տավուշում չի ավարտվել, հավանականությունը նոր բախումների բավականին մեծ ա, բայց փաստացի խառնակիչները ժամանակ չեն կորցնում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը