«Գերագույն ռադայի պատգամավոր Դարյա Վոլոդինան կտրուկ քննադատել է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունը՝ կապված Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման հետ»,- հայտնում է AnalitikaUA.net-ը:
Ըստ պատգամավորի՝ հենց նման «դիվանագիտական» գործունեությունն է բերում անառողջ արդյունքների:
«Ադրբեջան-Հայաստան հակամարտությանը վերաբերող միակողմանի հայտարարությունները մասնագիտական անպիտանելիության ցուցանիշ են, պարոնա՛յք: Եվ եթե ընկեր Բոդնարի կամայականությունների առիթով իրավապահ մարմինները պետք զբաղվեն եւ կզբաղվեն, ապա, ընդհանուր առմամբ, թող համաշխարհային դիվանագիտական հանրությունը գնահատական տա ձեր աշխատանքին: Ուղղակի հիշեցնում եմ, որ միայն Թուրքիան է համաշխարհային ասպարեզում այդպիսի թեզեր արտահայտում վերը նշված հակամարտության վերաբերյալ:
Գուցե դուք պարզապես չունե՞ք բավարար որակյալ մասնագետներ: Միգուցե օգնությո՞ւն է պետք։ Թե՞ մասնագիտական որոշ գրքեր արժե նվիրել: Դուք միայն ակնարկեք, պատգամավորները կօգնեն»,- ասել է Վոլոդինան:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Դարիա Վոլոդինան ղեկավարում է Գերագույն ռադայի ամենամեծ միջխմբակցական միավորումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը