ԱՄՆ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին սահմանին անհապաղ ապաէսկալացիա իրականացնել, դադարեցնել փոխհրաձգությունը և վերսկսել բանակցությունները։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին տեղի ունեցած մահացու բռնությամբ, մենք ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին և կոչ անում կողմերին անհապաղ սկսել ապաէսկալացիա, վերսկսել բովանդակային երկխոսությունն ու պահպանել հրադադարը, որպեսզի սկսեն բանակցությունները՝ Մինսկի խմբի համանախագահությամբ», - ասել է Պոմպեոն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը