30 06 2020

Նաիրա Զոհրաբյանը հանցագործության մասին գրավոր հաղորդում է ուղարկել Գլխավոր դատախազին

Նաիրա Զոհրաբյանը հանցագործության մասին գրավոր հաղորդում է ուղարկել Գլխավոր դատախազին

Հենց նոր ես գրավոր հաղորդում եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին` հանցագործության վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով նաեւ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ տեսանյութ է հրապարակել:

Նա, մասնավորապես, գրել է. «Ուրեմն, տարբեր օգտատերեր վերցնում են «Հայաստան» ֆեյսբուքյան էջի այս վիդեոսյուժեն ու` «Նաիրա Զոհրաբյանի իրական դեմքը» վերտառությամբ տարածում: Կհարցնեք` ի՞նչ կապ ունի Նաիրա Զոհրաբյանը այս սյուժեի հետ, կամ տեսանյութում կա՞ ինձ հետ կապ ունեցող որևէ հղում, որևէ ակնարկ։ Իհարկե չկա: Բացառությամբ վերնագրում իմ անունը ճպպացնելուց, որ դիտումների քանակ ապահովեն, ինձ առնչվող որևէ դետալ, կամ անգամ հեռավոր ակնարկ այս տեսանյութում չկա:

Մի բան հաստատ խոստանում եմ` բոլոր ստահակները, զրպարտիչները, բոլոր տականքները և նման ապատեղեկատվությունը տարածողները տեսանելի ապագայում տևական ժամանակ «ռելաքս» են լինելու Հայաստանի տարբեր քրեակատարողական հիմնարկներում:

Նշյալ տեսանյութը, կից գրությամբ, արդեն իսկ ուղարկել եմ եվրոպական բոլոր կառույցներին և Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպաններին:

Իսկ հիմա դիտեք տեսանյութը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ