Ուզում ենք ապավինել Գլխավոր դատախազության ողջախոհությանը։ Ներկայացված փաստերն առավել քան հիմնավոր, անբեկանելի են և ուզում ենք ակնկալել, որ իրավական համակարգը կառաջնորդվի բացառապես օրենքով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Շարունակում եմ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Գլխավոր դատախազության ԱԺ ներկայացրած միջնորդության վերաբերյալ ունենալ իմ մեծ վերապահումները, բայց դա չի նշանակում, որ պետք է ձեռնպահ մնանք։ Դիմել ենք դատախազություն՝ ակնկալելով, որ դատախազության համար չափորոշիչը կլինի միայն օրենքը, օրինականությունը և արդարադատությունը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը