27 06 2020

Քարանձավային բնազդներ. Ավետիք Իշխանյան

Քարանձավային բնազդներ. Ավետիք Իշխանյան

Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՔԱՐԱՆՁԱՎԱՅԻՆ ԲՆԱԶԴՆԵՐ

Կարելի է հիանալ հեղափոխական առաջնորդով,ողջունել «կոռուպցիայի դեմ պայքարի» անվան տակ, նրա պատվերով քրեական գործերի հարուցմամբ և «ընտրովի անցումային արդարադատության» իրականացմամբ, հրճվել նրա հրահանգով, ձեր կարծիքով, անարժան գործիչներին ասֆալտին փռելով և ողջունել հակաօրինական «օրենքների» ընդունումը, նաև , «չնկատել» , հակասոցիալական բնույթ ունեցող գույքահարկի ավելացման մասին օրենքը,ըստ պահի թելադրանքի՝ հակասական հայտարարությունները, նույնիսկ արդարացնել նրա և կառավարության կողմից համաճարակի դեմ անկարողությունը։ Բայց հիանալ և ծափահարել առաջնորդի վիրավորական, իր հետ համաձայն չեղող գործիչներին սպառնալը, այպանելը, հայհոյախառն արտահայտություններն ու ժեստերը( օր․ « դմփցնեմ»), ցույց է տալիս, որ մեր հասարակության գերակշիռ մասը զուրկ է տարրական քաղաքակրթական մակարդակից և առաջնորդվում է քարանձավային բնազդներով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ