27 06 2020

Երբ են ԱԱԾ հրավիրելու Նիկոլ Փաշինյանին. Top-News.am

Երբ են ԱԱԾ հրավիրելու Նիկոլ Փաշինյանին. Top-News.am

Top-News.am-ը գրում է. Սահմանադրությունում հակասահմանադրական եղանակով եւ միջոցներով սահմանադրական փոփոխություններ իրականացնելուց հետո Նիկոլ Փաշինյանն այն ուզում է հանրությանը պարտադրել ուժային կառույցների օգնությամբ: Միաժամանակ նա հոգեբանական ճնշում է գործադրում իր վարչախմբի ընդդիմախոսների նկատմամբ, կրկին դիմելով ուժային կառույցների օգնությանը:

Եւ ահա այսօր, ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանին հրավիրել են ԱԱԾ: Ըստ Հակոբյանի ԱԱԾ հրավիրելու պատճառը երեկ ՍԴ դիմաց ակցիայի ժամանակ իր ելույթն է, որ Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է պայքարել իր մեթոդներով, թեկուզ՝ ռադիոտուն մտնելով, ինչպես որ արել է նա։

Պարզից էլ պարզ է, որ Հակոբյանին հրավիրելով ԱԱԾ փորձ է ճնշում է գործադրել ոչ միայն նրա, այլ ամբողջ ընդդիմադիր դաշտի վրա: Եւ այսքանից հետո Նիկոլ Փաշինյանն ասում է, թե ինքը բռնապետիկ չէ: Հետաքրքիր է ի՞նչ կկատարվեր ԱԱԾ-ի հետ, եթե իշխանության հասցեին սուր եւ ոչ այնքան սուր ելույթներից ԱԱԾ հրավիրվեին նախկին իշխանությունների ընդդիմախոսները:

Իսկ հիմա հանրության մի մեծ հատվածի մոտ հարց է առաջանում, թե երբ է ԱԱԾ հրավիրվելու Նիկոլ Փաշինյանը, թեկուզ ռադիոտան շենքը գրավելու, կամուրջները փակելու եւ մետրոպոլիտենում բողոքի գործողություններ իրականացնելու եւ գնացքների ընթացքը բռնի ուժով կանգնեցնելու, մարդկանց կյանքը վտանգի տակ դնելու համար:

Հանրությունը սպասում է ԱԱԾ-ի հստակ պատասխանին: Ի վերջո, եթե Ռուբիկ Հակոբյանին կարող են հրավիրել ելույթի ժամանակ մտքեր արտահայտելկու համար, ապա կոնկրետ գործողությունների համար հաստատ պետք է հրավիրեն:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ