26 06 2020

Մոտ ժամանակներս ականատեսն ենք լինելու բացահայտ հակառուսական քարոզի․ Արա Վարդանյան

Մոտ ժամանակներս ականատեսն ենք լինելու բացահայտ հակառուսական քարոզի․ Արա Վարդանյան

«Հայ Ռուսական հարաբերությունների վերաբերյալ
________________________________________

Դե ինչ կարելի է անել ևս մեկ կանխատեսում։

Ինչպես բազմիցս նշել եմ, այս իշխանությունը բերվել է 2 նպատակով. Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծում և Ռուսաստանի հետ կապերի խզում։
Առաջին կետով իշխանությունը հաստատական քայլերով գնում է առաջ։ Գաղտնիք չէ, որ բանակցային գործընթացում մենք ամբողջությամբ զիջել ենք դիրքերը և հայտնվել ենք քաղաքական ցուգցվանգում։ Իշխանությունը զավթածների քայլերի արդյունքում ամբողջ աշխարհը կարծես թե լեգիտիմացնում է ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումը։

Իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը քիչ այլ պրոցես է։ Նախ, մենք պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ ի տարբերություն վրաց հասարակության, մեր հասարակությունում հակառուսական տրամադրություն չկար և հակառուսական ալիքի բարձրացումը "հեղափոխության" առաջին օրերին կարող էր լուրջ խնդիրներ առաջացներ երկրի ներսում։ Այսինքն քայլերը պետք է լինեին ոչ անմիջական և լավ հաշվարկված։ Հենց այդ է պատճառը, որ իշխանությունը զավթելուց անմիջապես հետո, Նիկոլը և իր գլխավորած թիմը տարբեր մակարդակներում սկսեցին հարաբերությունները վատթարեցմանն ուղղված քայլերի շարան։ Առաջին հերթին դա նշանակումներն էին։ Տարբեր պաշտոնների նշանակվեցին անձինք, որոնք դրանից ամիսներ առաջ բացահայտ հակառուսական քարոզով էին զբաղված։ Այնուհետև կալանավորվեց ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քրեական գործեր հարուցվեցին տարբեր ռուսական կապիտալով ընկերությունների վրա և այլն։ Իշխանությունը կարծես թե ամեն կերպ հրահրում էր ռուսական կողմին սրել իրավիճակը, բայց ռուսական կողմը մնաց անսասան, բացառությամբ մի քանի հանրային մեսեջների, որոնք իրականում սթափության կոչ էին ուղղված հայ հասարակությանը, այլ ոչ թե իշխող թիմին։
Որպես հակառուսական պրոցեսի շարունակություն, վերջերս չեղարկվեց ատոմակայանի համար տրամադրվող ռուսական վարկը։ Սա ըստ իս պայմանավորված է նաև եվրոպական կողմին խոստացված ատոմակայանի փակումով։

Իշխանազավթումից անցել է արդեն շուրջ երկու տարի։ Նիկոլին բերած ուժերը տեսնում են, որ իրենց ընտրայլի վարկանիշը օրեց օր գահավիժում է և իրեն վերապահված գործառույթների իրականացումը բարդանում է։
Հաշվի առնելով վերը նշվածը, կարելի է եզրակացնել, որ պրոցեսները ստիպված արագացնելու են։ Մոտ ժամանակներս մենք ականատեսն ենք լինելու բացահայտ հակառուսական քարոզի, Գյումրիում տեղակայված բազայի դեմ բողոքի ցույցերի և այլ դրսևորումների։ Իշխանության եկածների տերերը շտապում են, քանզի իրենց ընտրյալն այնքան ապաշնորհ դուրս եկավ, որ տանուլ տվեց իր հանդեպ վստահությունն ընդամենը երկու տարում։
Այո, մեզ սպասում են շատ բարդ քաղաքական զարգացումներ և այս ողջ ընթացքում կողմնորոշիչ է լինելու մեր ժողովրդի գիտակցության մակարդակը։ Հույս ունեմ, որ այս անգամ մեր հայրենակիցները չեն սխալվի, ինչպես սխալվեցին երկու տարի առաջ...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ