26 06 2020

Բուժաշխատողներին պարտադրում են ստորագրել անհայտ ծագման պայմանագրեր. Գևորգ Գրիգորյան

Բուժաշխատողներին պարտադրում են ստորագրել անհայտ ծագման պայմանագրեր. Գևորգ Գրիգորյան

Ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ձեզ մի քիչ թարմ ինֆորմացիա տամ ու շարունակեմ աշխատել`

Առավոտյան տեղեկացրել էի, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ի բուլկին ու իր ենթակայության տակ գտնվող մանր-մունր օրինախախտները բուժաշխատողներին պարտադրում են ստորագրել անհայտ ծագման պայմանագրեր, իսկ մինչև այդ «նոր» պայմանագիրը ստորագրելը` պարտադրում են ստորագրել աշխատանքից ազատման դիմում:

Այնպես ստացվեց, որ ոչ բոլոր բուժաշխատողներն էին վախից ստորագրել և կան անհատներ, ովքեր ընդդիմացել են, փաստաբան են վարձել և լրատվականներին են հայտնել այդ մասին...

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ի բուլկին և իր մանր-մունր իրավախախտները իմանալով այդ մասին` «задний» են միացրել և փոխել են հռետորաբանությունը` «եթե չստորագրես, վաղվանից գործի չգաս»-ից դարձրել են «եթե չեք ուզում, կարող եք չստորագրել... մենք հո ձեզ չե՞նք ստիպում...»...

Իհարկե, սա ժամանակավոր մարտավարություն է բուլկու կողմից, որովհետև նրանք մտածելու են ոչ յուրային և ոչ ստրկամիտ բուժաշխատողից ազատվելու այլ միջոց , բայց դե սա մոտիվացիա է բոլոբ բուժաշխատողների համար, որ նրանք ցանկության դեպքում կարող են փոխել իրենց ճակատագիրը և չդառնան հանցագործների զոհ...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ