23 06 2020

Իշխանավորները հաստատում են բոլոր մեր քննադատական թեզերը․ Աբովյան

Իշխանավորները հաստատում են բոլոր մեր քննադատական թեզերը․ Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ժողովուրդ ջան, փաստացի վարչապետը հաստատեց մեր այն փաստարկները, որ կտրուկ աճել է՝ գործազրկությունը (չնայած ես համոզված եմ,որ աշխատանք կորցրած քաղաքացիների թիվը ավելի շատ է քան 71 000-ը)։

Շատ հետաքրքիր տենդենց եմ նկատում․ քայլ առ քայլ, չցանկանալով, բայց իշխանավորները հաստատում են բոլոր մեր քննադատական թեզերը։

 

Կարծում եմ, որ ԲՀԿ-ի դիրքորոշման ճշմարտությունը հաստատելուց բացի, իշխանությունները պետք է դադարեցնեն իրենց կողմից իրականացվող սարնձարձակ քաղաքական հետապնդումները՝ մեր նկատմամբ։

Սակայն հաշվի առնելով նաև իշխանության ճափազանց «զգայուն ինքնասիրությունը», կարծում եմ, որ իրենք չեն ունենա այդքան համարձակություն կանգնեցնել ռեպրեսիվ գործողություների «մեքենան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ