Գարեգին Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սահմանադրության 96-րդ հոդվածը Ազգային ժողովի պատգամավորներին չի ազատում սահմանադրական հեղաշրջման համար նախատեսված քրեական պատասխանատվությունից:
Հակառակ պարագայում հնարավոր է պնդել, որ Ազգային ժողովի պատգամավորները չեն ենթարկվի քրեական պատասխանատվության, եթե միանձյա կերպով որոշեն Սյունիքի մարզը նվիրաբերել Ադրբեջանի իշխանություններին կամ Սևանա լիճը օտարեն Թուրքիային:
Արդեն կա Վենետիկի հանձնաժողովի հրապարակված կարծիք, ըստ որի՝ իրականացվող սահմանադրական փոփոխություններն ուղղակիորեն հակասում են ՀՀ Սահմանադրությանը և Եվրոպական կոնվենցիային:
Այսինքն՝ այս պահին Ազգային ժողովի պատգամավորները հստակ գիտակցում են, որ խախտում են Սահմանադրությունը և տապալում են սահմանադրական կարգը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը